15 յունիս 1915: Մատթէոս Սարգիսեան (Փարամազ)

0 99
image_pdf

Türkiye işçi sınıfının mücadele pratiği açısından 15-16 Haziran direnişi tarihi öneme sahiptir. Bir o kadar tarihi öneme sahip olan olay ise Anadolu topraklarına işçi sınıfının bilimsel ideolojisi sosyalizm fikrinin tohumlarının atılmasıdır. Günümüzde her kim kendisine sosyalist ya da devrimciyim diyor işçi ve emekçi halkın kurtuluşundan bahsediyor ve fakat onun ideolojik (Sosyalizm) tohumlarını Anadolu topraklarına serpen Madteos Sarkisyan (Paramaz) ve 19 yoldaşının Osmanlı’nın parçalanma döneminde İttihat ve Terakki Cemiyeti’nin ırkçı ve milliyetçi Enver ve Talat paşaları tarafından idama gönderilmesinden  bahsetmiyorsa, bilinki o komünist değil demokrat dahi olamaz.

Biz proleter devrimciler olarak Paramaz ve 19 yoldaşının, 15 Haziran 1915 sabahı Beyazıt Meydanı’nda asılırken son sözlerini “Siz sadece bizim vücudumuzu yok edebilirsiniz, fakat inandığımız fikirleri asla, Yaşasın sosyalizm!” tekrar hatırlatarak onların anısının Türkiye işçi ve emekçi halkının kalbinde ve ruhunda yaşadığını hatırlatmak isteriz.

Փարամազն ու իր 19-ը ընկերները 15 յունիս 1915-ին երբ կախաղան կը հանուէին Պէյազիթի հրապարակին վրայ, իրենց վերջին խօսքը եղաւ հետեւեալը. «Դուք կարող էք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ: «Կեցցե սոցիալիզմը»:


15 հունիսի 1915՝ին, Պոլսի Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին երկու տասնյակ հնչակյան գործիչներ:

Ահա նրանց անունները՝

Փարամազ
Տքթ. Պէննէ (Պետոս Թորոսեան)
Արամ Աչըգպաշեան- (Գրիգոր Գարապետյան)
Գեղամ Վանիկեան (Վան)
Մուրատ Զաքարեան (Մուշ)
Երուանդ Թօփուզեան
Յակոբ Պասմաճեան
Սըմբատ Գըլըճեան
Ռուբէն Կարապետեան
Արմենակ Համբարձումեան
Աբրահամ Մուրատեան
Հրանդ Եկաւեան
Գառնիկ Պօյաճեան
Յովհաննէս Տ. Ղազարեան
Մկրտիչ Երէցեան
Երեմիա Մանուկեան
Թովմաս Թովմասեան
Գարեգին Պօղոսեան
Մինաս Քէշիշեան
Պողոս Պողոսեան
Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։

1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։

Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ` կուսակցությունը կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով՝ կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության, կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը:

Համագումարում կայացված որոշումների մասին լրտեսների միջոցով տեղեկանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է 140 հնչակյան։

Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Պոլսի Բայազետ հրապարակում։

image_pdf

Cevap bırakın

E-posta hesabınız yayımlanmayacak.